Մամուլ 2 տարի առաջ - 08:52 31-10-2023

Քպականների «հանկարծակի» ակտիվացումը պատահական չէ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ասում են, նույնիսկ «անզեն աչքով» է նկատելի, որ վերջին օրերին հանկարծ ակտիվացել են նույնիսկ այնպիսի քպականները, որոնք, որպես կանոն, աշխատում են հնարավորինս ստվերում մնալ, իսկ եթե ավելի ճիշտ արտահայտվենք՝ ամեն ինչ անում են հանրային դժգոհության «դռբի տակ» չընկնելու, իրենց հասցեին անհատական քննադատություն ու թուքումուր չբերելու համար:

Ընդ որում, ակտիվացել են ոչ թե իրենց գործառույթներից ելնելով կամ, առավել ևս, իրենց գործառույթները կատարելու տեսանկյունից, այլ բացառապես քաղաքական, քպական «կոնտեքստում»: Խոսքը նաև բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողների մասին է, որոնք այս օրերին այնպիսի հայտարարություններ, քայլեր կամ սոցցանցային գրառումներ են կատարում, որոնք ոչ միայն շատ բնորոշ են ՔՊին, այլև տպավորություն են թողնում, որ հատուկ են նման բաներ անում, որ առնվազն քննադատության առիթ ստեղծեն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում նշյալ անձինք ո՛չ «հունանավետիսյաններ» են, ո՛չ էլ կամիկաձեներ. նրանք պարզապես կատարում են իրենց «շեֆի» հանձնարարությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Նիկոլ Փաշինյանն իր քպականներին և հատկապես «բարձրաստիճան» քպականներին «պատեպատ է տվել»՝ պարտադրելով, որ նրանք ակտիվանան հանրային հարթակներում, անեծքի, հայհոյանքի, քննադատության ու թուքումուրի դոզան մի քիչ էլ իրենց վրա «քաշեն»:

Ի մասնավորի, Փաշինյանը զայրացել է, թե՝ հո միայն ես չեմ «տանելու» այդ ամենը, նաև՝ «պարտվելու», «հազարավոր զոհերի պատճառ դառնալու», «Արցախը հանձնելու», «հող տալու», «Հայաստանի ու Արցախի շահերին դեմ գնալու» և տարբեր այլ մեղադրանքները, մեկ թիմ ենք, ու կատարվածի, կատարվողի համար պատասխանատու եք բոլորդ: Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանը թիմակիցներին նաև «չորել» է, թե՝ փաստորեն իշխանության, պաշտոնների վայելքները սիրում եք, պատասխանատվություն ստանձնել չեք ուզո՞ւմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից