Ներքին 2 տարի առաջ - 18:22 30-10-2023

Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի հանդիպումը

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի (ՄԱԽ) հանդիպումը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Դեռևս ապրիլի 4-5-ը կայացած ՍԾՏՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի հանդիպմանը հավանություն էր տրվել ՍԾՏՀԿ ՄԱԽ համակարգման Հայաստանի Հանրապետության հայտին (2023 թ. հուլիսի 1-2025 թ. հունիսի 30): Նախագահողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված ՍԾՏՀԿ ՄԱԽ-ի 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը, որը մանրամասն քննարկվել և մասնակից երկրների մեծամասնության կողմից արժանացել է հավանության:

Սևծովյան տարածաշրջանում մշակութային բազմազանության խրախուսման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հարցի շրջանակում անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մշակութային ծրագրերը և նոր նախաձեռնությունները:

Հայաստանի համակարգողը ներկայացրել է այս տարի Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 12-րդ ֆորումի շրջանակում իր կողմից պատրաստված «Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ ծրագրի ընդլայնումն անդրազգային հարթակների միջոցով. ՍԾՏՀ տարածաշրջանի մշակութային ներուժի կիրառումը» թեմայով զեկույցը: Կարևորվել են ՍԾՏՀԿ և Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի միջև համագործակցության ընդլայնման, միջազգային մեխանիզմների համախմբման միջոցով տարածաշրջանային բազմաշերտ համագործակցության նոր ձևաչափի ձևավորման հնարավորությունները:

Սևծովյան տարածաշրջանի հետազոտությունների միջազգային կենտրոնի կողմից քննարկման է ներկայացվել «ՍԾՏՀ մշակութային ամիս» ծրագիրը, որը մեկնարկել է 2017 թվականից: Այն նպատակ ունի խթանելու տարածաշրջանի հարուստ մշակութային բազմազանությունը, ինչպես նաև բարձրացնելու ճանաչելիությունը: Ակտիվորեն քննարկվել են Հայաստանի կողմից առաջարկված ՍԾՏՀ-ի շրջանակում մշակութային քաղաք հռչակելու գաղափարը և մշակութային զբոսաշրջության առաջխաղացման կարևորությունը։

Նիստի շրջանակում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Հունաստանի և Սերբիայի մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Որոշվել է ընթացք տալ ՍԾՏՀԿ ՄԱԽ գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումներին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում