Ներքին 2 տարի առաջ - 09:40 30-10-2023

44-օրյայից մինչև 1-օրյա պատերազմ․ մի բժշկուհու պատմություն

Բժշկական համալսարանը նոր ավարտած, սովորածը դեռ մինչև վերջ չյուրացրած բժշկուհի Հակոբյանը մասնակիցը դարձավ սրբազան գործի՝ Հայրենիքի պաշտպանների կյանքեր փրկելուն։

44-օրյա պատերազմի ժամանակ էնդոկրինոլոգ Անի Կամոյի Հակոբյանը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում օրեր շարունակ, անխոնջ, առանց տրտմության, քրոջ սիրով ու հոգատարությամբ վիրակապում ու հետևում էր ռազմի դաշտում վիրավորված և հիվանդանոց բերված հայ մարտիկներին։

2023 թվականի սեպտեմբերի չարաբաստիկ մեկօրյա պատերազմի վիրավորներից մինչև վերջինին տեղափոխելը Հայաստան՝ մնացել է Արցախում և բուժօգնություն ցուցաբերել զինվորներին։
Սեպտեմբերի 25-ին, երբ արդեն ինքն էլ էր ուղևորվել Հայաստան, լսելով բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունի մասին, թողել է հարազատներին, բերդաքաղաք Շուշիի մատույցներից վերադարձել Ստեփանակերտի հիվանդանոց ու շարունակել իր ծառայությունը։

Զանգել է հորը, բացատրել, որ չի կարող թողնել այրված մեր տղաներին, ոտքով Շուշիից վերադարձել Ստեփանակերտ, ինչքան կարող էր՝ շուտափույթ հասել այրվածներին, քանզի գիտակցել է, որ նման դեպքերում կյանքեր փրկելու համար անգամ վայրկյանները մեծ նշանակություն ունեն։

Բժշկուհին բացառիկ համեստության տեր մարդ է․ այս ամենի մասին նա երբեք չի բարձրաձայնի։ Նրա իրականացրած վեհ առաքելության մասին կհավաստեն իր գործընկերները։

Արցախյան պատերազմներում անուրանալի նվիրում են ներդրել մեր սպիտակ բանակի բոլոր ծառայողները։ Նրանց շարքում իր առանձնահատուկ տեղն ու դերն է ունի մեր գեղեցկուհի բժշկուհի Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին