Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում կայացավ Էլ Կլասիկոն՝ «Բարսելոնա» - «Ռեալ»։
Բարսելոնայի «Օլիմպիական Լյուիս Քոմփանիս» մարզադաշտում կայացած խաղում «արքայական» ակումբը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Հանդիպման մեկնարկից 6 րոպե անց Իլկայ Գյունդողանը բացել է հաշիվը՝ առաջ մղելով տանտերերին։
Հանդիպման 68-րդ րոպեին Ջուդ Բելինգեմը հավասարեցրել է հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին անգլիացին դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
«Ռեալն» այժմ 28 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Բարսելոնան» 24 միավորով 3-րդն է։
Հանդիպման տեսությունը․