Ներքին 3 տարի առաջ - 16:15 28-10-2023

Ես լավըմ ճինանչում թորքեն, նրանց հավատալ կարելի չի․ 85-ամյա արցախցի

«Ստեփանակերտա Արեշ թաղամասը գիդու՞մս, մի պուլպուլակ՝ կողքեն էլ հուշաղբյուր կա։ Հատե տեղա իմ տոնս։ Մեծ տոնա, բասեյնավ, մրգատու ծառերավ, ղաշանք, հունցը մի ապարանք։ Իմ թոշակավս սարքել տվալ էդ հուշաղբյուրն ու հուշակոթողը»,- Oragir.News-ի հետ զրույցում «հպարտանում» է 85-ամյա Ռաֆայել Հայրիյանը։

Արցախյան առաջին պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ է Ռաֆայել պապը, ով Արցախյան շարժման առաջամարտիկներից է, պատերազմի ամենաթեժ կետերում է եղել, որտեղ էլ ծանր վիրավորում է ստացել։

«Մեկ տարի Երևանի հիվանդանոցները շրջելուց հետո, վերջապես կենդանության նշույլներ երևացին»,- ասում է Ռաֆայել պապը, ով արդեն 30 տարուց ավելի անշարժ գամված է անկողնուն։ Ասում է՝ իրենց տանն ամեն ինչ հարմարեցված էր իրեն, իսկ այսօր իրեն խնամող տարեց եղբայրն ու կինը դժվարանում են նույնիսկ իրեն տեղաշարժել։ Մեծ դժվարությամբ է արցախցի տարեց ընտանիքին հաջողվել հասնել Հայաստան։

«Երեք գիշեր անշարժ մեջքիս յիրա պառկած մի կերպ հսալըմ Գորիս։ Միայն հինգերորդ օրննք հըսալ Հրազդանի Աղավնաձոր պանսիոնատը, վրդեղ մեզ պետությունը տղվարալա»,- ասում է Ռաֆայել պապը, ով գոհ ու շնորհակալ է իրենց կերակրելու և ապաստան տալու համար։

Միայն նեղվում է, որ մինչև հիմա չեն տվել իր 3 ամսվա թոշակը։

«Օգոստոսից մինչև սօր թոշակ չըմ ստացալ։ Մհենգել ասըմն պիտի կյաք Երևանա ստանաք։ Պա հու կյա, ես կվողըմ, սկի կարմչըմ թա կոխկի թեքվեմ։ Տի օրենք կինի, կարելի չի պիրին ամեն մեկին ուրան բնակության վայրումը տան»,- ասում է 85-ամյա թոշակառուն։

Որ հնարավորություն ընձեռվի, կգնա՞ս հետ Արցախ՝ հարցից, պապի ձայնի տոնայնությունը փոխվեց․

«Բալաս, հու կօզի ապրե ուրան տանան-տեղան հեռու, բայց հու- հու, ես լավմ ճինանչում թորքեն։ Նրանց հավատալ կարելի չի, նահանք սկզբից մեծ-մեծ խոստումնեյն տլան, հետո՝ հնցնեն ուրանց անելիքին՝ ստեղ-ընդեղ մուրթուտելին»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»