Արտաքին 2 տարի առաջ - 14:50 28-10-2023

Գերմանիան մոտ 1000 զինվորական կուղարկի Կիպրոս և Հորդանան

Գերմանիայի Զինված ուժերի մոտ հազար զինվորականներ ուղարկվել են Կիպրոս և Հորդանան՝ անհրաժեշտության դեպքում երկրի քաղաքացիներին Մերձավոր Արևելքից, առաջին հերթին Իսրայելից դուրս բերելու համար։

Այս մասին տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով ուժային շրջանակներում ունեցած աղբյուրներին։

Նշվել է, որ «զինծառայողների «մեծ մասը» այժմ Կիպրոսում է։ Այնտեղ ձեւավորվել է շտաբ, որը կհամակարգի հնարավոր տարհանման ընթացքը։

Հորդանանում տեղակայվել են զինվորական հատուկ նշանակության ուժերը։ Այլ տեղեկություններ չեն նշվել։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բունդեսվերը Կիպրոս է ուղարկել լրացուցիչ ուժեր, բայց նրանց թիվը չէր նշվել։

Գերմանիայի կառավարությունն արդեն կազմակերպել է տարհանման չվերթներ Իսրայելից, որոնցից օգտվել են մոտ 3,5 հազար գերմանացիներ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում