Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:00 28-10-2023

Նիկոլ Փաշինյանի նպատակը սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելն է․ Ռուբեն Մելիքյան

Ինչպես հայտնի է, ավելի քան 100․000 արցախցի բռնի կերպով տեղահանվել և ապաստանել է Հայաստանի Հանրապետությունում։

Ի՞նչ է լինելու Արցախի գրանցում ունեցող ՀՀ քաղաքացի ռազմագերիների ճակատագիրը, և այս գործընթացում որո՞նք են ՀՀ պարտավորությունները, Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

«Ես կարծում եմ, որ անկախ նրանից՝ համարվո՞ւմ են այդ մարդիկ ՀՀ քաղաքացի, թե՝ ոչ, ՀՀ իշխանություններն իրենց ստանձնած պարտավորություններով չեն զբաղվում։ Վերջին անգամ նրանք իրենց պարտավորություններով զբաղվել են այն ժամանակ, երբ մանդատ էին ուզում Հայաստանի քաղաքացիներից՝ նշելով, որ Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրները մեկ-երկու ամիս կսպասեն։ Այս տեսանկյունից երկու դեպքում էլ ես տարբերություն չեմ տեսնում, որովհետև միևնույն է՝ չեն զբաղվում»,- ընդգծեց Մելիքյանը։

Հարցին՝ ի՞նչ հիմքով է Հայաստանը Ադրբեջանից և միջազգային հանրությունից պահանջելու վերադարձնել փախստականի կարգավիճակ ունեցող իր քաղաքացիներին, Մելիքյանն ասաց, որ Հայաստանը փորձում է միջազգային հարթակներում ներկայացնել լոկ թվային վիճակագրություն․

«Ինչ վերաբերում է փախստականի կարգավիճակին, ապա դրա նպատակը մեկն է․ այդ մարդկանց հեռու պահել հայաստանյան ներքաղաքական կյանքից, նույնիսկ նպաստել Հայաստանից հեռանալուն՝ այլ երկրներ գնալուն։ Դա ներկայացվում է այն փաթեթավորմամբ, որ ամեն կերպ փախստականների թիվ ցույց տանք միջազգային դերակատարներին, որի բուն նպատակը Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական քաղաքական օրակարգը առաջ մղելն է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները