Ներքին 3 տարի առաջ - 09:00 28-10-2023

Արժանապատվության ոտնահարում՝ հանուն 30 կրթաթոշակային տեղի

Հայաստանի իշխանությունները, որոնք ձգտում են ամեն գնով կարգավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները, որի նպատակով մշտապես միակողմանի զիջումներ են կատարում՝ շատ հաճախ հայ ժողովրդի արժանապատվության հաշվին։

Սակայն պարզվում է, որ գործընթացը միայն այս երկու երկրներով չի սահմանափակվում․ նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»: Հուշագրի համաձայն՝ հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ քաղաքացիներին՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հունգարերեն կամ այլ օտար լեզուներ ուսանելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հունգարիան այն երկիրն է, որը 2012 թվականին Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովին, դրա դիմաց Ալիևից խոշոր գումար ստացավ, ինչպես նաև մշտապես ՄԱԽ-ում դեմ է քվեարկում Հայաստանին, կամ Արցախին վերաբերող ամենատարբեր բանաձևերի ընդունմանը։ Սաֆարովին արտահանձնելուց հետո Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ ՀՀ-ն խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, սակայն ներկայիս իշխանությունները շուրջ նախորդ տարի՝ շուրջ 10 տարվա դադարից հետո, վերականգնեցին դրանք։

Այսպիով կարող ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ քայլեր են ձեռնարկում, որոնց հետևանքով ոտնահարվում է հայ ժողովրդի արժանապատվությունը։ Ցավալի է, որ դա արվում է ընդամենը 30 կրթաթոշակային տեղ ստանալու համար՝ այն դեպքում, որ հունգարական բարձրագույն ուսումնական հաստատություններն ընդգրկված չեն աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի ցանկում, իսկ այնտեղ ստացած կրթությունը հայտնի չէ, թե ինչպես է նպաստելու Հայաստանի շահերի առաջ մղմանը։ Սակայն դժվար է պետական շահերի սպասարկում ակնկալել մի իշխանությունից, որը հարաբերություններ է վերականգում հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած պետության հետ, երբ վերջինս անգամ ներողություն չի խնդրել այդ արարքի համար։

Այլ կերպ ասած ստացվում է, որ Հայաստանի իշխանությունների համար գումարն ավելի կարևոր է, քան սեփական ժողովրդի արժանապատվությունը, և վերջիններս հանուն գումարի պատրաստ են աչք փակել պետության դեմ կատարված ցանկացած քայլի վրա։

Հետաքրքիր է, իսկ հայ ուսանողները կգնա՞ն Հունգարիա ուսանելու՝ հաշվի առնելով հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակի նկատմամբ այդ երկրի ցուցաբերած անարգանքը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի