Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:31 28-10-2023

Անվտանգության միջոցառումներ՝ Փաշինյանի՝ Սյունիք այցին ընդառաջ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունը Սյունիքի մարզում է, մասնավորապես՝ Կապան քաղաքում: Զբաղված են նրա այցի նախապատրաստմամբ, որը տեղի կունենա այսօր։

Փաշինյանը Սյունիք է մեկնում մարզում պարեկային ծառայության ներդրումը հանդիսավոր միջոցառմամբ նշանավորելու նպատակով:

Չնայած ի սկզբանե ասում էին, որ նա մեկ օր կմնա մարզում, սակայն երեկ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նույն օրը վերադառնալու է։ Նախօրեին Կապան է ուղարկվել պարեկային ծառայության ավելի քան 50 ավտոմեքենա։