Ներքին 3 տարի առաջ - 18:56 27-10-2023

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է տիկին Մալակի այցը Հայաստան և ընդգծել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի: Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի նախարարի այցն ունի հագեցած օրակարգ և համոզմունք հայտնել, որ դրա շրջանակում կնախանշվեն տարբեր նախագծեր ու դրանք հաջողությամբ կյանքի կկոչվեն:

Ռիմա Աբդուլ Մալակը հավելել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են մշակույթի մի խումբ գործիչներ, այցի նպատակն է` նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը մշակույթի տարբեր ճյուղերում, մասնավորապես, մշակութային ժառանգության պահպանման, երաժշտության, կինոյի և այլն: Նախարարի խոսքով` հայ գործընկերների հետ քննարկվում են կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն համապատասխան քայլեր:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է այդ ուղղությամբ միջազգային հանրության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր