Ներքին 3 տարի առաջ - 16:30 27-10-2023

Քանի Ալեքսան Հարությունյանը կա, հոկտեմբերի 27-ի բացահայտման շանս կա․ Անդրանիկ Քոչարյան

Ես տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է։ Այս մասին այսօր ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա, սակայն, շեշտեց, որ խնդիրն իրվական առումով բացահայտման մեջ է։

«Շատ ցանկալի վկաներ այսօր գոյություն չունեն․ մի մասը մահացել է տարօրինակ հանգամանքներում։ Վկաներից Տիգրան Նազարյանը չկա, Հունանյան եղբայրների քեռին նույնպես չկա։ Վերջին հաշվով ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը։ Քանի Ալեքսան Հարությունյանը կա հոկտեմբերի 27-ի գործը դեռ բացահայտման շանս ունի։ Նա այդ ժամանակ կարևոր վկաներից մեկն էր։ Նաև կալանքի տակ գտնվողները հնարավորթյուն ունեցան ոչ միան ստի դետեկտորով չանցնելու, այլև՝ ազատ արձակվեցին»,- հայտարարեց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր