Ներքին 2 տարի առաջ - 15:44 27-10-2023

Պարոն Միրզոյան, կենսաթոշակ ստանալու իրավունքն ապահոված է նաև օրենքով, պարտադիր չէ քաղաքացիություն ստանալը

ԱՀ փաստաբանների պալատի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատում հավատարմագրված «Արմ կոնսուլ» ՍՊԸ հիմնադիր Ռաֆայել Մարտիրոսյանը եյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ կառավարության նիստին, ՀՀ ԱԳՆ նախարար պարոն Ա․Միրզոյանը արցախցիների կարգավիճակի վերաբերյալ ,, Փախստականների և ապաստանի մասին ,, ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին հակասող դիտարկումներ է արել։Ըստ պարոն Միրզոյանի դիտարկման, արցախցիները փախստականի կարգավիճակ ստանալուց հետո կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով և դրանով իսկ լուծել կենսաթոշակի հարցը։Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված սոցիալական ծառայություններից, ինչպես նաև ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության, գործազրկության դեպքում` սոցիալական պաշտպանության իրավունք․․․

Այնպես որ պարոն Միրզոյան, կենսաթոշակ ստանալու իրավունքը ապահոված է նաև վերոնշյալ օրենքով,պարտադիր չէ քաղաքացիություն ստանալու հանգամանքը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը