Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:59 26-10-2023

Արշակյանը Վրաստանի ԱԺ նախագահի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկի» նախագիծը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացման տրամաբանությամբ ռազմավարական գործընկերության հաստատման հարցում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ առանց վիզայի` նույնականացման քարտերի միջոցով այցելությունների մասին համաձայնագրի կիրարկումը:

Աժ փոխխոսնակը կարեւորել է միջազգային հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ նշել, որ կողմերը եկել են նախնական համաձայնության տնտեսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Հակոբ Արշակյանն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի միջեւ ակտիվ համագործակցության կապակցությամբ:

Խորհրդարանի փոխխոսնակը նաեւ կարեւորել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդումն ու նշել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է:

Անդրադարձ է կատարվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի մասնակցությանը, որտեղ ներկայացվել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը՝ կարեւորելով տարածաշրջանային խաղաղությունն ու ճանապարհների ապաշրջափակումը տնտեսական հարաբերությունների զարգացման եւ տարածաշրջանային հնարավորությունների համատեքստում:

Շալվա Պապուաշվիլին ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կայուն խաղաղության հասնելու կարեւորությունը:

«Առանց երկարաժամկետ խաղաղության դժվար է հասնել տնտեսական զարգացման»,- նշել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան