Ներքին 2 տարի առաջ - 17:35 26-10-2023

Քաղաքական հաշվեհարդար է․ Հրանտ Բագրատյանը մեղադրանքը չի ընդունում

«Երևի ինձնից վտանգ են զգում, դրա համար էլ մեղադրանք են առաջադրել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Քաղաքական գործչի խոսքով՝ իշխանությունը իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացնում․

«Քաղաքական հաշվեհարդար է։ Երևի ինձնից վտանգ են զգում, կամ հրահանգ է եղել, կամ էլ իրավապահ ոլորտն է փորձել իրեն ցույց տալ»։

Նշենք, որ Հրանտ Բագրատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, մինչդեռ նա ո՛չ միայն արտերկրում դասախոսում է, այլև բուժում ստանում։

«Ես հազար ու մի գործ ունեմ արտասահմանում՝ դասախոսություններ, ընդհուպ մինչև բուժում։ Այս պահին կոնկրետ պլան չունեի երկրից դուրս գալու, հիմա փաստացի զրկված եմ նաև արտերկրում բուժում ստանալուց։ Ինձ առաջադրված մեղադրանքը համարում ենք լիովին քաղաքական հաշվեհարդար»,- եզրափակեց Բագրատյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին