Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:37 26-10-2023

Ճանապարհին ոչ մի բանի մասին չէի մտածում, էլ կորցնելու ոչինչ չկար, որ վախենայի. արցախցի

26-ամյա Արայիկ Ավանեսյանը չնայած երիտասարդ տարիքին երեք պատերազմի մասնակից է։Պատերազմում տեսածի ու լսածի մասին շատ չի խոսում,հիշողությունները ծանր են։Ռազմի դաշտում ընկերներ ու հարազատներ է կորցրել։Արցախցի տղամարդն ասում է՝Արցախի կորուստը, իր տեսած կորուստների մեջ ամենացավոտն է, հետո մի քանի վայրկյան լռելուց հետո ասում է՝բայց, արցախցին շատ լավ գիտի, որ հողը մի անգամ չէ, որ ազատագրում են։Արայիկ Ավանեսյանը Արցախի Պաշտպանության Բանակում է ծառայել։
«Սեպտեմբերի 19-ին ծառայության վայրում էի, մեր հրամանատարն ասաց, որ հլը տուն չգնաք։Ու էդ պահին կրակոցի ձայներ եկավ, ես զորամասի տարածքում էի չհասցրի ներս մտնել։Մնացի անտառում, 1-2 ժամ ինտենսիվ կրակում էին։Հետո անտառի միջով եկա քաղաք, նկուղում մնացինք։Ամբողջ Ստեփանակերտը ռմբակոծվում էր...

Հետո, Հայաստան եկանք, ճանապարհին ոչ մի բանի մասին չէի մտածում, էլ կորցնելու ոչինչ չկար, որ վախենայի»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արայիկ Ավանեսյանը։

Արցախցի տղամարդու ասելով՝թե ինչ են տեսել իրենք այդ օրերին, դա անգամ սարսափ ֆիլմերում չկա։

Մանրամասները՝տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ