Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:26 25-10-2023

Նյութական կորուստների մասին չենք մտածում, հայրենիք ենք կորցրել. արցախցի բազմազավակ մայր

Արցախից բռնի տեղահանված 44-ամյա Սոնա Նասիբյանը նախքան զրույցը սկսելը հուզմունքը մի կերպ զսպելով ասում է՝ մեկ վայրկյանում մեր կյանքը գլխիվայր շրջվեց։

Տիկին Սոնան հիշում է՝ դեռ դպրոցական էր, երբ սկսվեց արցախյան պատերազմը. փաստացի 30 տարի պատերազմը չի ավարտվել, ուղղակի ժամանակ առ ժամանակ փոխվել են պատերազմի մասշտաբները։

Արցախցի կնոջ բազմանդամ ընտանիքը Մարտունու շրջանի Եմիշճան գյուղից է բռնի տեղահանվել։ Սոնա Նասիբյանը հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ է աշխատել, հիմա փորձում է սթափվել ու առաջ նայել։

Չորս երեխաների մայրն ասում է՝ ամեն դժվարության դիմացել են՝ մտքում հույս փայփայելով, որ լավ է լինելու։

«Արցախցին ամուր է ոգով և միշտ պատրաստ է իր հայրենիքի համար պայքարելու, բայց սեպտեմբերի 19-ի պատերազմը մեր կյանքը գլխիվայր փոխեց։ Մենք մեր ոգին, մեր ներշնչանքը թողեցինք Արցախում։ Ես նյութական կորուստների մասին չեմ մտածում, մենք մեր հայրենիքն ենք կորցրել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Եմիշճանից տեղահանված արցախցի կինը։

16-հոգանոց ընտանիքը սփռվել է Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր