Ներքին 2 տարի առաջ - 18:14 25-10-2023

«ՀայաՔվեն» հանձն է առնում 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ին զոհված մեր հայրենակիցների տվյալների հավաքագրման առաքելությունը

«Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով մեր զոհերի թիվը և անուններն առ այս պահը հայտնի չեն։

Հաշվի առնելով, որ իշխանությունները մեր հերոս եղբայրների հիշատակի հավերժացման հարցում հանցավոր անգործություն են դրսևորում, «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանձն է առնում 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ռազմագործողությունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների տվյալների հավաքագրման և հրապարակման կարևոր առաքելությունը։

Խնդրում ենք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմի զոհերի հարազատներին՝ գրելու մեզ իրենց հերոս նահատակների մասին, ուղարկելու նրանց սխրանքի և հերոսության պատմությունները, լուսանկարներն ու կենսագրականները։

Դրանք կհրապարակվեն ՀայաՔվեի սոցցանցային էջերում՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում մեր անմահ քաջորդիներին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․»

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ