Ներքին 2 տարի առաջ - 17:35 25-10-2023

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքին:

Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդումը:

Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ ընդգծել կայունության ու խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված