Արտաքին 2 տարի առաջ - 18:27 24-10-2023

Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը զորավարժություն են անցկացրել

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ) Թուրքիայի հետ համատեղ որոնողափրկարարական զորավարժություն է անցկացրել: Խաղարկվել է լեռնային հատվածում ընկած ինքնաթիռից վիրավորների տարհանման սցենարը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Զորավարժությանը հետևել են ՀԿԹՀ-ի անվտանգության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Օսման Այթաչը, Լողափի անվտանգության հրամանատար կոնտր-ադմիրալ Ահմեդ Քենդիրը և մի շարք այլ զինվորականներ:

Շուրջ 1.5 տևած զորավարժությանը ներկա են գտնվել նաև Ադրբեջանի, Ջիբութիի, Ֆիլիպինների, Կոսովոյի, Կատարի, Լիբիայի և Պակիստանի զինվորական դիտորդները:

Նշենք, որ հիշյալ զորավարժությունն ինքնահռչակ ՀԿԹՀ-ում անկացվում է ամեն տարի (սա 19-րդն է): Այն նվիրված է 1974-ի հուլիսի 21-ին՝ Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման ընթացքում խորտակված «TCG Kocatepe» նավում մահացած Ջաներ Գյոնյելի անունով լեյտենանտի հիշատակին: Նրա կինը ևս հետևել է զորավարժությանը:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին