Ներքին 2 տարի առաջ - 11:20 24-10-2023

Նոր նախագծով կպաշտպանվեն հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը

Ազգային ժողովի նիստում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի համաձայն, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների և առանձին հաղորդումների վարկանիշավորման և հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրություն համակարգի ներդման միտումներով: Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է սահմանել հեռուստալսարանի չափման գործիքակազմ, ստեղծել հեռուստատեսային ինդուստրիայի կոմիտե և չափելի դարձնել գովազդային շուկային գնագոյացման սանդղակը:

Հեղինակը մանրամասնեց, որ այս նախագծով փորձ է արվում պաշտպանել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը։

«Տարիներ շարունակ գործել է համակարգ, որն, ըստ էության, գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի է ունեցել մեկ կազմակերպության կողմից։ Այդ կազմակերպությունը պետք է տար կամ տվել է ռեյտինգներ հեռուստաընկերություններին։

Նախագծով առաջարկվում է այսուհետ հանրային մուլտիպլեքսում առկա հեռուսաընկերությունների 50+ տոկոսը պետք է միանան, ստեղծեն խորհուրդ, որը կընտրի այն կազմակերպությանը, որը չափում կիրականացնի, իրենք էլ վերահսկողություն կունենան այդ չափիչ ընկերության նկատմամբ»,- ասաց Ս. Գաբրիելյանը։

Նա նշեց, որ սա մի կողմից պաշտպանում է հեռուստաընկերություններին, մյուս կողմից գովազդատուներին։ «Նույն գովազդատուները, ովքեր տարիներ շարունակ գումար են վճարել իրենց ապրանքանիշների գովազդի համար, հաշվի առնելով նաև այն միջազգային աուդիտը, որը պատվիրել էին մի քանի հեռուստաընկերություններ, փաստել էր, որ չափիչ գործընթացը չի համապատասխանել իրականությանը և կարող ենք ասել, որ նաև այդ գումարները որոշակիորեն անարդարացիորեն են բաշխվել գովազդատուների մասով, իսկ հեուստաընկերությունների մասով իրենք շատ լավ հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները, կոնկրետ որ հեռուստաընկերություններն են տուժել չափիչ ընկերության կամ կարգավորումների այս համակարգի արդյունքում»,- ասաց նախագծի հեղինակը։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ուզում է պարզեցնել հարցը. «Երբ որ նշում եք՝ պաշտպանում ենք հեռուստաընկերություններին, այս դեպքում նկատի ունենք, որ մինչ այս գոյություն ունեցող կազմակերպության միջոցով մեծացրել են իրենց քաղաքական ազդեցությունը հեռուստաընկերությունների վրա և կախվածության մեջ են պահել հեռուստաընկերություններին իրենց գովազդ մատակարարելով, մյուս կողմից էլ գովազդային շուկան են մոնոպոլիզացրել, գներն են կառավարել։ Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրեք, որ մենք, ըստ էության, ազատականացնում ենք այս շուկան»։

Ս. Գաբրիելյանը պատասխանեց. «Հենց այդպես էլ եղել է. կոալիցիայի մեջ ենք եղել Դաշնակցության հետ, «Երկրի մեդիայի» ռեյտինգը մի քիչ կբարձրացնենք, գովազդից փող կլինի, կոալիցիայի մեջ չեն, խելոք չեն պահում, գովազդ չի գնա։

Պետք է ռեյտիգն չունենա «Կենտրոն» հեռուստաընկերությունը, չի ունենա ռեյտինգ, հետևաբար գովազդ չի գա, գովազդ չի ունենա, ֆինանսական աղբյուրներից կզրկվի։ Այդպես է, շահառուների պարզաբանումներն այդպես է եղել։ Այս նախագծով ֆիքսելու ենք, որ պետությունը զրո մասնակցություն ունի»։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին