Ներքին 3 տարի առաջ - 22:11 23-10-2023

ՀՀ ՆԳՆ փոխնախարարները հետևել են փրկարարների ատեստավորման ընթացքին

ՀՀ ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիայում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է փրկարար ծառայողների ատեստավորումը, որին հետևել են ատեստացիոն հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Ներկա են եղել նաև ատեստացիոն հանձնաժողովի անդամներն ու փրկարար ծառայության ղեկավարությունը։ Ատեստավորման մեկնարկից առաջ նրանք հանդիպել են փրկարար ծառայողներին և հաջողություն մաղթել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, առաջին փուլով ատեստավորման համար կամավոր սկզբունքով դիմել է 345 փրկարար ծառայող։ Հոկտեմբերի 23-ին դրան մասնակցել են Երևան քաղաքի փրկարարական վարչության կրտսեր խմբի այն ծառայողները, որոնք առաջինն են ցանկություն հայտնել մասնակցելու ատեստավորմանը։

«Ընդհանուր գիտելիքների ստուգման ողջ ընթացքը, ինչի համար ծառայողներին տրվել էր 80 րոպե, տեսաձայնագրվում էր։ Ատեստացիոն հանձնաժողովի անդամներն էլ գործընթացին հետևում էին տեսահսկման սենյակից։

Ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից: Առաջինն ընդհանուր գիտելիքների փուլն է, ապա` ֆիզպատրաստության, վերջում՝ մասնագիտական գիտելիքների ստուգման փուլը։ Գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում նախատեսված է նաև հարցազրույց՝ հոգեբանի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ատեստացիոն հանձնաժողովում ներգրավված են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ՆԳ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և Փրկարար ծառայության ներկայացուցիչներ։

Ատեստավորումը բարեհաջող անցած ծառայողները հնարավորություն կունենան բարձրացնել իրենց սոցիալական երաշխիքները։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր

Ձեզ գուցե հետաքրքրի