Ներքին 3 տարի առաջ - 18:08 22-10-2023

Հայաստանյան պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայաստանյան պատվիրակության կազմում Ժնևում մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի 30-ամյակին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ներկայացվել են մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանն ուղղված գործողությունների արդյունքները:

«Ընտանիքի վերարտադրողական առողջության խնդիրները անհատի և հասարակության բարեկեցությունը խթանելու մեր հանձնառության հիմքում են, ուստի պահանջում են մեծ ուշադրություն և համատեղ լուծումներ»,-իր ելույթում նշել է Արտակ Ջումայանը:

Խոսելով ծնելիության մակարդակի անկման վրա ազդող ներքին և արտաքին գործոնների մասին` ի թիվս այլ գործոնների` նախարարի տեղակալը միջազգային հարթակում անդրադարձել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի ու սպառնալիքների կիրառման ադրբեջանական քաղաքականությանը:

«Հաջորդը միայնակ մայրերի խնդիրն է։ Այն հատկապես սուր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության շրջանում արական սեռի մեծ թվով զոհերի հետ՝ կապված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտումների հետևանքով»,-նշել է Արտակ Ջումայանը:

Նա ներկայացրել է 2023-2040 թվականների Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը` որպես եզակի նախաձեռնություն է` հիմնված լուրջ հետազոտական աշխատանքի վրա:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագիրը, ինչպես նաև նորածնային, մանկական և մայրական մահացության մակարդակի կրճատմանը, վերարտադրողական առողջության ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովմանը, ներառյալ ընտանիքի պլանավորումը և սեռական առողջությանը վերաբերող աշխատանքները:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»