copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 11:01 22-10-2023

Արցախի իշխանությունն այս պահին ունի մի քանի առանցքային խնդիր․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի ներկայացուցչության դեմ տեղին ունեցած իրադարձությունները, որոնք ակնհայտորեն հրահրված էին հայաստանյան իշխանությունների և նրանց ծառայություն մատուցող քաղաքական դիակների կողմից, մասնակցային առումով, այնուամենայնիվ, միատարր չէին և բաժանվում էին 3 հիմնական խմբերի:

Առաջին խումբ, կազմակերպված` մի քանի տասնյակ կազմող անձինք էին, որոնք համախոհությամբ ասոցացվում էին Փաշինյան-Սամվել Բաբայան տխրահռչակ տանդեմին:

Ենթադրելի է, որ նպատակը «դեբոշ» սարքելն ու Ներկայացուցչության շենք գրավելն էր, որը պետք է ուղեկցվեր կոնկրետ անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ և դրանով ամբողջությամբ փակվեր Արցախի էջը:

Երկրորդ խումբ, կոնկրետ անձինք էին, ովքեր տեղեկություններ ունեին այն մասին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման և հատկապես դրա վերջին օրերին խիստ կասկածելի ֆինանսական գործարքներ է իրականացրել, հարստացել ու հարստացրել իր թիմակիցներին կամ իր կողմից տարբեր օպերացիաներ իրականացնող խմբերին:

Այս մարդիկ իրենց պատկերացրած ձևերով փորձում են հասնել Արայիկ Հարությունյանի, նրա տարբեր թիմակիցների և ըստ իրենց` ապօրինի հարստացների պատժվելուն:

Երրորդ խումբ, այստեղ մարդիկ էին, ովքեր պարզապես փորձում են հասկանալ, թե ո՞վ կամ ովքե՞ր են լուծելու իրենց սոցիալական հարցերը, ի՞նչ է ենթադրում նախագահի հայտնի հրամանագիրը և ի՞նչ է իրենց սպասվում:

Համոզված եմ, որ Արցախի ներկացուցչության դիմաց հավաքված և ակտիվություն/ագրեսիվություն դրսևորող անձանց ճնշող մեծամասնությունն իր քայլի վտանգավորությունը ողջ խորությամբ չէր էլ պատկերացնում:

Պատերազմը, շրջափակումը, չդադարող ճգնաժամները մարդկանց վրա ծանր հոգեբանական ազդեցություն են թողել և նրանց դարձրել խիստ էմոցիոնալ:

Արցախի իշխանությունն այս պահին ունի մի քանի առանցքային խնդիր` տարբեր խողովակներով անկեղծ խոսել հասարակության հետ և հստակ բացատրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը` իր պատճառահետևանքային կապով, ներկայացնի իր պատկերացումները Արցախի ապագայի և Հայաստանում գտնվող արցախցիների ճակատագրի վերաբերյալ»:
adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
11:30 Հայերի և ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար․ Ալիև 
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում
08:39 Լույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Ձեզ գուցե հետաքրքրի