Ներքին 3 տարի առաջ - 18:00 21-10-2023

Այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել․ Վիենի քաղաքապետ

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին: Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:

Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա Սյունիքի մարզպետին փոխանցեց Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և շեշտեց, որ այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, և որ իրենք նույնպես սա որակում են որպես էթնիկ զտում:

«Այն, ինչ դուք այստեղ արել եք մի քանի օրվա ընթացքում՝ տեղահանվածներին ձեր մարզում ընդունելով, մեզ դրականորեն զարմացրել է, և պետք է նշել, որ յուրաքանչյուր նման իրադարձություն ազդակ է՝ հայ- ֆրանսիական կապն ավելի ամրացնելու և Ֆրանիսայի կողմից աջակցությունն ավելացնելու համար»,- նշել է Թիերի Կովաքսը, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Հենց այս համատեքստում մեկ օր առաջ, պարոն Վոքիեի նախաձեռնությամբ, Օվերնյը-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում բոլոր քաղաքական ուժերի կողմից միաձայն ընդունվել է նրա առաջարկած բանաձևը, ըստ որի Սյունիքին հատկացվող նախնական 300.000 եվրո օգնությունը կրկնապատկվել է՝ դառնալով 600.000 եվրո:

Այս աշխատանքային այցի նպատակն է մարզպետի հետ քննարկել այն ոլորտներն ու կարիքները, որոնց կուղղվեն հատկացվող միջոցները: Պարոն Կովաքսը Սյունիքի մարզպետ Ռ. Ղուկասյանին փոխանցեց Լ. Վոքիեի պաշտոնական նամակը, որը մարզպետին և Սյունիքին աջակցելու վերահաստատումն է։
Մարզպետ Ղուկասյանն իր շնորհակալությունը հայտնեց զգալի ֆինանսական օժանդակության հատկացման համար և կարևորեց այն փաստը, որ ռեգիոնի նախաձեռնությամբ մինչև գարուն Սյունիքի բոլոր յոթ համայնքները կունենան քույր քաղաքներ Ֆրանսիայում:

«Հրաշալի է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները նաև մարզային ու համայնքային մակարդակում են ամրանում, ինչը խոսում է այն մասին, որ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում և, որ մեր երկկողմ նպատակները նույնական են», - ասել է մարզպետ Ղուկասյանը:
Բանագնացների այցի շրջանակում նախատեսվում է նաև հանդիպում մարզի համայնքների ղեկավարների հետ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի