Ներքին 3 տարի առաջ - 15:34 21-10-2023

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է չորս ավետարանիչների հիշատակը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի հոկտեմբերի 21-ին նշում է չորս ավետարանիչների` Սուրբ Մատթեոսի, Սուրբ Մարկոսի, Սուրբ Ղուկասի և Սուրբ Հովհաննեսի հիշատակը:

Այս մասին հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմից:

«Փրկչի կյանքն ու գոյությունն ինքնին բարի լուր է, որ չորս ավետարանիչները փոխանցեցին մեզ, սակայն բարի լուր է, անշուշտ, նաև Աստծո թագավորության հաստատումը՝ Քրիստոսի միջոցով։

Ինչպե՞ս ենք մենք ընդունում այս Ավետիսը։ Հաճախ մեր կյանքում հայտնված հանգամանքները մեզ թուլացնում են, պակաս զգայուն դարձնում աստվածային լույսի հանդեպ, որ փոխանցվել է մեզ Փրկչի միջոցով։ Հաճախ մենք մոռանում ենք մեր առաքելությունը, մոռանում ենք, որ հետևորդն ենք Ճշմարտության և Լույսի։ Այո՛, աշխարհի բարքերն այսօր կարծես ավելի շատ միտված մեր մեջ կործանելու Տիրոջից մեզ փոխանցված լույսը, սակայն պետք է նորոգենք մեր հավատն ամենօրյա աշխատանքով և պահպանենք այն, ինչն աստվածատուր է։

Կհարցնեք՝ ինչպե՞ս նորոգել հավատը, արթնացնել հույսը՝ մեզ հետ մշտապես ունենալով Ավետիսը։ Անշուշտ, աղոթքով, Աստծո հետ երկխոսությամբ, աստվածահաճո կյանքով ապրելով, զղջումով, ապաշխարությամբ։ Երեք կարևոր առաքինություններով՝ հույսով, հավատով և սիրով, որ Տերը շնորհել է մեզ, մենք կարող ենք իսկապես անել ամենադրական, աստվածահաճո արարքները, հարթել մեր հավատի հաստատման ուղին։

Աստծուն մշտապես դիմելիս հիշենք, որ ոչինչ անպատասխան չի մնա, իսկ մեր կյանքն ապրելիս հիշենք Ավետիսի մասին, որը մեզ է փոխանցվել չորս ավետարանիչների միջոցով, որի կրողը և փոխանցողը նաև մենք ենք այսօր։ Այս գիտակցությամբ ապրողը երբեք չի գործի չարիք, քանզի գիտի և քաջ գիտակցում է, որ Քրիստոսի գոյության ավետիսով արդեն իսկ փոխվել է իր կյանքը։ Եվ որ այդ ավետիսը մեր կյանքում ունենալու համար սիրելուց և բարին գործելուց բացի՝ ոչինչ ավելին չի պահանջվում մեզնից։

Այսօր խնդրենք Տիրոջից, որ բաց պահի մեր սրտերն աստվածային լույսի առաջ, որ դառնանք լույսի կրողը և տարածողը, քանի քրիստոնյա լինելու Ավետիսն ունենք ու կոչված ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում արժանի լինելու այդ կոչմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»