Ներքին 2 տարի առաջ - 14:23 21-10-2023

Քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է

Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կանխել են քաղաքացի Մ․ Ե․-ի (ծնված 1967 թ․) ինքնասպանության փորձը։