Ներքին 2 տարի առաջ - 16:02 20-10-2023

Աղվերանի «Ոսկե գետակ» հյուրանոցում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Աղվերանի «Ոսկե գետակ» հյուրանոցում հայտնաբերվել է Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Արտյոմ Ղ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ տեղեկության՝ մահացածը աշխատում էր նշված հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար: Նրան մահացած հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի մենեջերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: