Ներքին 3 տարի առաջ - 14:33 20-10-2023

Վանաձորի ԲԿ-ում արցախցի 2-րդ փոքրիկն է ծնվել

Վանաձորի բժշկական կենտրոնում ժամեր առաջ լույս աշխարհ է եկել արցախցի երկրորդ փոքրիկը: 2800 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված Եվան երիտասարդ ընտանիքի առաջնեկն է:

Ծնունդն ընդունել են մանկաբարձ-գինեկելոգներ Արամայիս Դունամալյանն ու Նելլի Միրզոյանը:

Մայրը՝ Վարդուհի Ավակիմյանը, մինչ տեղահանվելը, աշխատել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթում՝ որպես երգչուհի:

Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել էր սեպտեմբերի 24-ին՝ Ստեփանակերտից:

Լուսանկարում փոքրիկ Եվան է` բժիշկ Արամայիս Դունամալյանի հոգատար ձեռքերում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»