Նոր Հաճնում 31 և 32-ամյա երիտասարդները ստացել են դանակի մի քանի հարվածներ ու տեղափոխվել հիվանդանոց․ shamshyan.com
copy image url

Նոր Հաճնում 31 և 32-ամյա երիտասարդները ստացել են դանակի մի քանի հարվածներ ու տեղափոխվել հիվանդանոց․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 23:13 19-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Պարզվել է, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 31-ամյա Գևորգ Բ.-ն է:

Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները վերադառնում են հիվանդանոց և պարզում են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ա.-ն է:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ պարզել են, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հայկ Մ.-ն իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գևորգ Բ.-ին և Նարեկ Ա.-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված