Ներքին 3 տարի առաջ - 14:09 19-10-2023

Աշտարակի կամրջի մոտ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլխիվայր շրջվել. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Եղիշ Վ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքնայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում՝ Աշտարակի կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները, ինչից հետո նա հրաժարվել է հոսպիտալացվել:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի պատճառը ճանապարհի բետոնապատ հատվածում գոյացած անհարթություններն են, որոնք անձրևից հետո վերածվում են լճակների:

Երկաթբետոնե արգելապատնեշներն էլ պարզապես հողի մեջ տեղադրված են եղել, այնինչ դրանք պետք է ամրացված լինեին:

Այդ հատվածում վերջին ամիսներին հաճախակիացել են վթարները՝ այդ թվում՝ ողբերգական:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»