Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:13 19-10-2023

Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային 60, Իսրայելին՝ 10 մլրդ դոլար հատկացնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային 60 մլրդ եւ Իսրայելին 10 մլրդ դոլարի օգնության հատկացման հնարավորությունը, նա խնդրանքով կդիմի Կոնգրեսին արդեն ուրբաթ օրը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրին։

Սպասվում է, որ Բայդենը Կոնգրեսից կխնդրի արագ ընդունել լրացուցիչ օրինագիծ ծախսերի մասին։

Մի քանի աղբյուրներ Reuters-ին տեղեկացրել են, որ Բայդենը դիտարկում է մոտ 100 մլրդ դոլարի խնդրանքով դիմելու հարցը, որը կներառի ռազմական օգնությունն Իսրայելին, Ուկրաինային եւ Թայվանին, ինչպես նաեւ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի անվտանգության ուժեղացմանը։

Սենատոր Ջիմ Ռիշը (գլխավոր հանրապետականը Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում) հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ 100 մլրդ դոլար թվի մասին։

Մամուլի ասուլիսում նա տեղեկացրել է, որ լսել է, որ վարչակազմը դիտարկում է Իսրայելին 10 մլրդ դոլար հատկացնելու հնարավորությունը։

Մի քանի աղբյուրներ չորեքշաբթի տեղեկացրել են, որ Բայդենը դեռ չի կողմնորոշվել վերջնական թվի հարցում, եւ ծախսերի ավելացման մասին չի տեղեկացվել Կոնգրեսին։

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ ծախսերը վերահսկում է Կոնգրեսը, այլ ոչ թե գործադիր իշխանությունը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել