Արտաքին 2 տարի առաջ - 13:20 19-10-2023

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը պետք է համատեղ դիմակայեն Իսրայելին․ Փերինչեք

Թուրքական ազգայնական «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին կոչ է արել համատեղ դիմակայել Իսրայելին։ Այս մասին Փերինչեքն ասել է թուրքական Ulusal հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Փերինչեքն ընդգծել է, որ Անկարան պետք է դադարեցնի աջակցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակարգին և դուրս գա ՆԱՏՕ-ից։

«Իսրայելի դեմ հաղթանակի պայմանն այսօր միջազգային հանրության ակտիվ դիմակայությունն է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի առաջնորդությամբ, ընդդեմ սիոնիստական վարչակարգի, ամերիկյան իմպերիալիզմի, օկուպացիայի եւ բռնության։ Կոչ եմ անում մեր նախագահ Թայիփ Էրդողանին՝ դիմել գործողությունների։

Երեք երկրների կողմից Սիրիայի հյուսիսի մաքրումը ահաբեկչական կազմակերպություններից, որոնք վերահսկվում են Ամերիկայից եւ Իսրայելից, նրանց դեմ նոր ճակատներ բացելը կդառնա ամենամեծ աջակցությունը, որը մենք կարող ենք ցուցաբերել Պաղեստինին։

Երկրորդ՝ Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի աջակցությունն ամերիկյան իմպերիալիզմին ուկրաինական ճակատում և Զելենսկու ֆաշիստական վարչակարգին։ Երրորդ՝ կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության վարչությունը պետք է անհապաղ մեր զինված ուժերի վերահսկողությանը հանձնի ամերիկյան Ինջիրլիք ավիաբազան և Քյուրեջիքի ՀՕՊ բազան։ Չորրորդ՝ Թուրքիան պետք է անհապաղ դուրս գա ՆԱՏՕ-ից»,- նշել է Փերինչեքը։

Նշենք, որ Փերինչեքի գլխավորած Հայրենիք կուսակցությունը, որը ներկայացված չէ խորհրդարանում, ավելի վաղ բազմիցս հանդես էր եկել ՆԱՏՕ-ից Անկարայի դուրս գալու կոչով, չվավերացնել դաշինքին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և առաջարկել է հետ կանչել ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման հարցապնդումը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում