copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 12:46 19-10-2023

Մեր հավաքականների վերջին շրջանի ելույթները ցույց տվեցին, որ հայկական ֆուտբոլը չունի զարգացման որևէ տեսլական․ Հովհաննես Պողոսյանը՝ հայկական ֆուտբոլին պատուհասած աղետների մասին

Հայկական ֆուտբոլում ոչինչ չի փոխվում։ ՀՖՖ-ի ղեկավարները ազգային հավաքականի խաղից խաղ փորձում են իրենց ապահովագրելու ճղճիմ ջանքեր գործադրել՝ «ազգային հավաքականին վնասում եք» անտեղին պատճառաբանություններով։

Տարբեր տարիքային հավաքականների վերջին արդյունքները ցույց են տալիս, որ հայկական ֆուտբոլի չակերտավոր վերնախավում «վիրահատական» միջամտությունների կարիք կա։

Oragir.News-ը լսել է «Արարատի» նախկին անվանի ֆուտբոլիստ, հայկական ֆուտբոլի ներկայիս ճակատագրով մտահոգ Հովհաննես Պողոսյանի կարծիքը, ով ի տարբերություն շատերի, դարձյալ չի լռում ազգային ֆուտբոլին պատուհասած աղետի մասին․

«Երբ իրենց լրագրող հորջորջող ոչնչություններն իրենց գաղափարական հոր՝ գերագույն գլխավոր վիժվածքի թեթև ձեռքով դարձան հայկական ֆուտբոլի «ղեկավարներ» այդժամ սկսեցին մեր ֆուտբոլի դժնդակ ժամանակները։

Ընդհանրապես աբսուրդ է, երբ ազգային կոչվող որևէ կառույց ղեկավարում են էությամբ վախկոտ, թշնամու միջադիր թափթփուկները, որոնք ժամանակին մտածում էին ադրբեջանի բարբարոս զինվորների մայրերի մասին, իբր նրանք էլ են տառապում իրենց կորուստներով, կամ հարմար տեղավորվել էին ՀՖՖ նախկին նախագահ Ռ․ Հայրապետյանի ամորձիների տակ՝ մեծ ջանասիրությամբ կատարելով աչք ու ականջ լինելու իրենց դերը, բանսարկությունների ու դավեր նյութելու իրենց անհասանելի կարողություններով ծառայում էին նրան և պատեհ պահը բաց չթողեցին նրա և նրա շրջապատի նկատմամբ քրեական գործեր կարելուն օժանդակելու համար։ Համոզված եմ, որ այս գարշանքների նողկանք առաջացնող հատկանիշներն են հաշվի առնվել, նրանց թեկնածությունը առաջադրելիս։

Հայկական ֆուտբոլը գահավիժում է, իր ողջ պատմության ընթացքում մեր ֆուտբոլն այս աստիճանի խայտառակ վիճակում չի եղել՝ արդեն մեծ հաջողություն է համարվում որևէ տարիքային խմբում որևէ թիմի հետ ոչ ոքի խաղալը։ Ամեն հնարավորն արվում է հայկական ֆուտբոլի հեղինակությունը նսեմացնելու, ֆուտբոլասերին ու ֆուտբոլային ընտանիքի անդամներին կեղեքելու համար։

Մեր հավաքականների վերջին շրջանի ելույթները ցույց տվեցին, որ հայկական ֆուտբոլը չունի զարգացման որևէ տեսլական, վկան տարիներ առաջ ծախսված միլլիոնավոր եվրոները Իսպանիայից հրավիրված «խոպանչիների» վրա, ըստ նրանց ու նրանց հրավիրողների խոստումների, մենք պետք է արդեն ունենայինք Մ17, Մ19, Մ21 հզոր հավաքականներ, իսկ մենք դեռ ճաշակում ենք Մ17 հավաքականի 0-4, 0-5, 1-7 դառը արդյունքները, Մ21 հավաքականի չափից երկար անհաղթանակ խաղերի շարքը, Ազգային հավաքականի, մեղմ ասած, խայտառակ ելույթները։

Ցավում եմ, բայց մոտենում է այն պահը, որ Հայաստանը զավթած օտար գործակալների թշնամի խունտան մի օր էլ մեր ֆուտբոլի համար կհայտարարի. «Հայկական ֆուտբոլը դժբախտ, դժգույն ֆուտբոլ է, մեզ պե՞տք է այսպիսի ֆուտբոլը»։ Որպեսզի չհասնենք այդ օրվան, հարկավոր է գրողի ծոցն ուղարկել այդ խունտան իր, բոլոր ոլորտները կլանած, մետաստազներով։