Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:45 19-10-2023

Իրանի ղեկավարությունը բավական պատասխանատու դիրք է գրավել․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան և Անկարան կապ են պահպանում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետ կապված։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է, երբ Փհենյանում նրան խնդրել են մեկնաբանել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում Թուրքիայի երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու նախաձեռնությունը։

Լավրովը շեշտել է, որ իրենք պատրաստ են քննարկել ցանկացած կառուցողական առաջարկություն․

«Այդ նախաձեռնությունը թելադրված է դեէսկալացիայի հասնելու, իրավիճակը կարգավորելու ձգտմամբ։ Մենք, իհարկե, կցանկանայինք մեր թուրք գործընկերներից լսել, թե կոնկրետ ինչ նկատի ունեն։ Կողմ ենք, որպեսզի ցանկացած մոտեցում հիմնվի կողմերի շահերի հավասարակշռության վրա, այլ ոչ թե ինչ-որ մեկի շահերը մյուսներին պարտադրելու։ Ինձ թվում է՝ թուրքական նախաձեռնությունը թելադրված է նման հավասարակշռության ապահովմամբ։ Պատրաստ կլինենք համագործակցել։

Ես ելնում եմ այն բանից, որ շարունակվեն շահագրգիռ կողմերի խորհրդակցությունները։ Եգիպտոսը նախաձեռնություն է ցուցաբերում։ Դե, մենք բոլորս ցանկանում ենք տեսնել դեէսկալացիա Գազայի հատվածում։ Առաջիկա օրերին կլինեն շփումներ, որոնց ընթացքում հասկանալի կդառնա, թե որքանով է իրատեսական ակնկալել դա»,- ասել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարի համոզմամբ՝ իրական մեխանիզմ կարող էր լինել ՄԱԿ ԱԽ որոշումը՝ ցանկացած բռնի գործողություն դադարեցնելու եւ հումանիտար խնդիրների լուծման կոչով՝ հաշվի առնելով այն իսկական աղետը, որը սպառնում է Գազայի հատվածին եւ այնտեղ ապրող միլիոնավոր մարդկանց։

«Բայց, ցավոք, այդ բանաձեւը չի ընդունվել։ Չնայած վստահ չեմ, որ եթե այդ բանաձեւն ընդունվեր, դադար կհայտարարվեր, կլուծվեին հումանիտար խնդիրները։ Բայց կոչերն էլ չստացվեցին»,- ընդգծել է նա։

«Ինչ վերաբերում է Գազայի հատվածին, ապա ճգնաժամի՝ համատարածաշրջանային հակամարտության վերածվելու վտանգը բավական լուրջ է»,- ասել է Լավրովը։ «Ամեն ինչ Իրանի վրա բարդելը մենք նկատում ենք եւ դրանք համարում ենք բավական սադրիչ։ Իրանի ղեկավարությունը, ես կարծում եմ, բավական պատասխանատու դիրք է գրավել եւ կոչ է անում, որպեսզի թույլ չտրվի, որ հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանում եւ սահմանակից երկրներում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը