Ներքին 3 տարի առաջ - 18:13 18-10-2023

Խնդրում եմ օգնել ինձ վերականգնել աշխատանքային իրավունքներս․ Տաթևիկ Խաչատրյան

Լրագրող Տաթևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե այսպես շարունակվի, հոգեբույժներն էլ անզոր կլինեն...
Ինչպես գիտեք, Արցախը փուռը տված մի քանի անասուն հրամայել են ոչնչացնել ցանկացած ինֆորմացիա պետական կառույցներին ու առավել ևս ՊԲ֊ին վերաբերող։ Սա այն աստիճանի ծայրահեղ վտանգավոր էր հայտարարվել, որ շատերն իրենց անգամ զինվորական հագուստով արված լուսանկարներն են ոչնչացրել։ Բայց ամենացավալին այն է, որ ոչ ոք սրա համար պատասխանատվություն չի կրելու, որովհետև ամեն բան բանավոր էր այդ ապոկալիպտիկ օրերին...

Եվ այսպես, ես 18 տարեկանից մինչև բռնի տեղահանումս աշխատել եմ, այդ տարիներից 7֊ը աշխատել եմ ՊԲ "Մարտիկ" պաշտոնաթերթում, որի մասին ինֆոն, բնականաբար, գրված էր իմ աշխատանքային գրքույկի մեջ։
Ինձ հավաստիացրել էին, որ ես ոչինչ չեմ կորցնի աշխատանքային գրքույկս ոչնչացնելով, քանի որ Արցախի հարկայինը ՀՀ նույն կառույցի հետ սինխրոն էր աշխատում, և ես կկարողանամ ՀՀ֊ում տեղեկանք վերցնել իմ աշխատանքային գործունեության մասին, այնինչ եթե չոչնչացնեմ, ապա վտանգում եմ ֆիզիկական գոյությունս։

Վերջին 10 օրը ես պատկան մարմիններով եմ պտտվում և ինձ ոչ ոք չի կարողանում օգնել։ ՀՀ ՊԵԿ֊ի բազայում իմ ՀԾՀ֊ով ինֆո չկա։ ԱՀ հարկայինի ծանոթիս խնդրեցի իրենց բազայում նայել և, վուալյա, էլի` նույնը...
Հիմա էս խայտառակ փաստը ոչ միայն խանգարում ա ինձ հավակնել ներկայումս իմ ընտրած աշխատավայրում մրցույթի մասնակցելու հայտ ներկայացնելուն (քանի որ առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ է պահանջվում), այլև սա ուղիղ վիրավորանք է ինձ հանար. ստացվում է պաշտոնապես էս երկրի համար ես համարվում եմ 29 տարեկան լոդըր, ով իր կյանքի ընթացքում մատը մատին տված չկա։

Հարկայինում ինձ ասում են` վերականգնվելու համար պետք է բոլոր նախկին աշխատավայրերիս հաշվապահներին գտնեմ և խնդրեմ տեղեկանքներ տան ինձ։ Այսինքն` պատկերացնում եք չէ՞, գոյություն չունեցեղ կառույցների նախկին աշխատակիցների գտնել, ում ձեռքի տակ ոչ բազա կա, ոչ բլանկ կա, ոչ էլ առավել ևս կնիք ու ասել` տեղեկանք տուր։

Խնդրում եմ ինձնից մի քիչ ավելի տեղեկացված մարդկանց օգնել ինձ վերականգնել աշխատանքային իրավունքներս»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»