Ներքին 3 տարի առաջ - 18:41 18-10-2023

Դոցենտ՝ ցպահանջ․ ԵՊՀ-ում նիկոլականները շատ հեշտ են կոչումներ ստանում

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինաբար նշանակված Հովհաննես Հովհաննիսյանից հետո Մայր բուհում շատացել են տարօրինակ պատմությունները։ Օրինակ՝ վերջերս բուհի գիտխորհուրդն ընտրել է մի շարք դեկանների, որոնցից ներկայացնենք միայն մեկի պատմությունը։

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Գեղամ Պետրոսյանի փոխարեն մայիսի 5-ին դեկանի ժ․պ․ նշանակվեց Տիգրան Եփրեմյանը, որը դոցենտի կոչում չուներ և հետևաբար չէր կարող ընտրվել դեկանի պաշտոնում։

Սեպտեմբերի 12-ի գիտխորհրդի նիստում Տիգրան Եփրեմյանին, ում Հովհաննես Հովհաննիսյանը շատ էր ուզում տեսնել դեկանի պաշտոնում, շնորհվում է դոցենտի կոչում։ Բայց քանի որ Նոր Հայաստանում դեռևս գործում են հին, նախկին Հայաստանի որոշ հնացած օրենքներ, գիտխորհրդի որոշումը չի կարող միանգամից իրագործվել, ԲՈԿ-ը պետք է հաստատի գիտխորհրդի որոշումը։

Սովորաբար, այսինքն՝ սովորական մահկանացուների պարագայում ԲՈԿ-ի որոշումը տևում է 2-ից 3 ամիս, բայց հեղափոխականների համար ժամանակային այլ չափորոշիչներ են գործում։ Սեպտեմբերի 12-ին կայացրած գիտխորհրդի որոշումը ԲՈԿ-ը հաստատում է, ըստ երևույթին, հոկտեմբերի 12-ին, որովհետև արդեն հոկտեմբերի 13-ին ԵՊՀ գիտխորհրդի նոր նիստում Տիգրան Եփրեմյանն ընտրվում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան։

«Գիտական աստիճանի կոչումը շնորհվում է ԲՈԿ մուտքագրվելուց երեք ամսվա ընթացքում, դոցենտի կոչումը՝ երկու։ Ես չեմ կարող ասել՝ համալսարանը ինչպես է որոշել, բայց ինչ վերաբերում է դոցենտի գիտական կոչումը հանձնելուն՝ շուտ է համապատասխանել, տվել են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Տեղեկատվության արձանագրությունների բաժնի պետ Լիլիթ Ազարյանը։

Նրա խոսքով՝ քանի որ գիտական աստիճանի շնորհում չէ, չեն տալիս փորձաքննության, այլ սպասում կարծիքը ստանալուն։

«Դոցենտի կոչում տալիս են այն ժամանակ, երբ ունի հոդվածներ, ստաժը բավարարում է և համապատասխանում է կետերին։ Մեկ ամիսը նորմալ ժամկետ է․ մեկ ամսում կարելի է տալ, խնդիր չէ։ Իր պարագայում ևս փաստաթղթերը համապատասխանել են, մեկ ամսում հրամանագրվել է»,- ասաց Ազարյանը։

Հիշեցնենք, որ նմանատիպ պատմություն տեղի էր ունեցել ԵՊՀ գլխավոր «նիկոլականի»՝ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի և ԵՊՀ կանոնադրության փոփոխության հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում