Ներքին 2 տարի առաջ - 17:22 18-10-2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Հոկտեմբերի 18-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։

Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կեցության վայրերով ապահովման և առաջնային այլ կարիքների բավարարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։

Փոխվարչապետն անդրադարձ է կատարել նաև առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների սոցիալ-հոգեբանական և այլ կարիքներին:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին առկա իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից