Ներքին 3 տարի առաջ - 14:30 18-10-2023

Եկեք, ասեմ․ Ալավերդիի ավագանու անդամի ոդիսականը

2022 թվականի սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 1 ձայնի առավելությամբ հաղթեց «Ապրելու երկիր»-ը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը հավաքել էր 13 ձայն։

Ընտրություններից 1 տարի է անցել, բայց ՔՊ-ն չի մարսում պարտությունը և ամեն կերպ փորձում է տիրանալ համայնքապետի պաշտոնին։

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում կան, որ «ՔՊ»-ն տևական ժամանակ է ամեն կերպ փորձում է «հավաքագրել» հակառակորդ խմբակցության անդամներից մեկին՝ «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովին։

Oragir.News-ին հաջողվել է կապ հաստատել Սիմոն Զախարովի հետ, նա պատասխանել է մեր հարցերին։

-Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ ՔՊ-ն ամեն ինչ անում է՝ Ձեզ իր կողմը քաշելու համար, որպեսզի այդկերպ տիրանա համայնքապետի պաշտոնին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը, բացառո՞ւմ եք համագործակցությունը ՔՊ-ի հետ։
-Ես կարող եմ ասել, որ խմբակցությունից (Ապրելու երկիր) դուրս եմ եկել, որովհետև իրենց ղեկավարման մեթոդները իմ գաղափարների հետ չի բռնում։ Ես ունեմ մի կուսակցություն, այդ կուսակցությունը իմ ժողովուրդն է։

-Լուրեր են շրջանառվում նաև, որ ՔՊ-ն Ձեզ առաջարկել է նշանակել Ալավերդու հիվանդանոցի գլխավոր բժիշկ, եղե՞լ է նման առաջարկ։
-Ուրեմն ինձ ոչ մեկը ոչ մի բան չի առաջարկել, ես ուղղորդվում եմ իմ գաղափարներով։ Այդ լուրերը ով տարածում է, իրենից փորձեք ճշտել։

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն, ինչ-որ խարդախություններ անո՞ւմ է, նման բան նկատել եք։
-Ո՛չ։

-Իսկ մյո՞ւս կուսակցությունները։
-Ոչ։ Ընտրությունները թափանցինկ են անցել, ուղղակի «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցության ղեկավարման մեթոդն իմ գաղափարներին չի համապատասխանում։

-Իսկ կոնկրետ ի՞նչը Ձեր գաղափարներին չի համապատասխանում։
-Կոնկրետ, եթե Ձեզ հետաքրքիր է, եկեք՝ տեղում Ձեր հարցերին պատասխանեմ։

-Այսպես չե՞ք պատասխանում մեր հարցերին։
-Չէ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին