Ներքին 3 տարի առաջ - 13:52 18-10-2023

Սա արտաիրավական քրեական հետապնդում է․ Լևոն Քոչարյանի պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի կողմից ներկայացվող պահանջներին, մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։

«Այն ինչ կանխատեսել ենք փաստաբանական թիմով, իրագործվել է, այսինքն՝ մենք որևէ ակնկալիք չունեինք, որ Մնացական Մարտիրոսյանն այլ դատավորի կմակագրի, կամ Մասիս Մելքոնյանը կունենա անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որպեսզի այս գործով ինքնաբացարկ հայտնի։ Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և չի կարող երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, իր քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արդեն իսկ պրոցեսը մեկնարկում է իրավունքների խախտմամբ»,- ասաց նա։

Կոչուբաևն ասաց, որ պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին և ժամանակ պետք է խնդրեն, որպեսզի նյութերին ծանոթանան։

Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ Լևոն Քոչարյանին բերման ենթարկելու մասին տեսանյութերն ուսումնասիրելուց հետո վարույթն իրականացնող մարմինը պետք է քրեական վարույթը կարճելու որոշում կայացներ․

«Սա իրավական բեսպրեդել է, որը մենք Հայաստանում տարբեր քրեական գործերով արդեն տեսել ենք, իսկ պարոն Քոչարյանի վարույթը բացառություն չէ»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»