Ներքին 3 տարի առաջ - 22:18 17-10-2023

Արմավիրի պետական բժշկական քոլեջում 460 ուսանողներ դասադուլ են հայտարարել․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի պետական բժշկական քոլեջում դասադուլ էր: 460 ուսանողները դեմ են քոլեջի միավորմանը: Կառավարության որոշմամբ` Արմավիրի պետական բժշկական քոլեջն ու Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական քոլեջը պետք է միավորվեն Արմավիրի տարածաշրջանային քոլեջին: Որոշումն արդեն ընդունվել է, սակայն դասախոսներն ու ուսանողները դեմ են:

Նրանց հետ հանդիպման էին եկել կրթության նախարարության ներկայացուցիչները: Բացատրեցին, թե ինչու են որոշել միավորել քոլեջները, բայց ուսանողներն ու դասախոսները քոլեջների միավորումն անտրամաբանական են համարում: Շեշտում են` նեղ ոլորտային մասնագիտական կրթական հաստատությունն այլ ուղղվածություն ունեցող քոլեջներին միավորելը ճիշտ չէ: Դրանից տուժելու է կրթության որակը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»