Ներքին 2 տարի առաջ - 21:00 17-10-2023

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում տների արագ կառուցման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ

Արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ:

Հանդիպմանը մասնակցել են արագ կառուցվող տների համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ արտադրող, ներմուծող և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ շինարարություն իրականացնող հայաստանյան և իրանական ընկերությունների ներկայացուցիչներ:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարությունը հետաքրքրվել է դաշտի հիմնական դերակատարների արտադրական հզորություններից, ներուժից, աշխատանքների իրականացման տևողությունից։ Ոլորտում գործող ընկերությունների կարողությունների առավել մանրամասն ուսումնասիրությունը թույլ կտա գնահատել, թե առկա ռեսուրսներով արագ կառուցվող կառույցների ինչ ծավալ հնարավոր կլինի ապահովել, ինչ ժամկետում և ֆինանսական ինչ ծախսերի շրջանակում:

Դիտարկվել են այդ նպատակով տեխնոլոգիական տարբեր լուծումներ և առաջարկներ՝ պողպատե բարակապատ տրամատների, 3D պանելների (տորկրետացման եղանակ), հավաքովի երկաթբետոնի կիրառության ուղղությամբ։ Բոլոր լուծումների դեպքում կարևորվել է ակնկալվող արդյունքի երկարատևությունը։

Հանդիպման մասնակիցները մանրամասներ են հաղորդել արագ կառուցվող կառույցների շինարարության կազմակերպման մասին, առաջադրվող խնդրի լուծման վերաբերյալ հայտնել իրենց տեսակետները, ներկայացրել աշխատանքների համատեղ կազմակերպման գաղափարներ: Որոշվել է, որ առաջիկայում նրանք Քաղաքաշինության կոմիտեին կփոխանցեն իրենց հաշվարկները և հիմնավորումները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու