Ներքին 3 տարի առաջ - 17:30 17-10-2023

«Հայաստան» հիմնադրամն օգնություն է բաշխել Արցախից տեղահանված անձանց

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, տասնյակ բեռնատարներով մարդասիրական օգնություն է բաշխել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին՝ մարզերում գործող իր գործընկեր հասարակական կազմակերպություններիների միջոցով։ Հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը։


Հրատապ աջակցությունը ներառում է 1000 ընտանիքի համար նախատեսված 40 տոննա պարեն (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, թխվածքաբլիթ, կարտոֆիլ, թեյ, սուրճ և այլն), մանկական սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ և հիգիենայի պարագաներ։ Արարատի մարզում աջակցությունից օգտվել է 220, Վայոց Ձորում՝ 100, Սյունիքում՝ 320, իսկ Գեղարքունիքում 340 տեղահանված ընտանիք։

Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել հումանիտար աջակցության տրամադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով ՀՀ գրեթե բոլոր մարզերը: Շուրջ 400 մլն դրամ արժողությամբ հումանիտար օգնության երկրորդ փուլը կներառի կենցաղավարման համար առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ մահճակալներ, տաքացուցիչներ, տաք հագուստ, սնունդ, անկողնային և հիգիենայի պարագաներ: Հիմնադրամի աջակցությունից առաջիկա շաբաթներին կօգտվի ավելի քան 2000 ընտանիք:

Շնորհակալություն ենք հայտնում Եղեգնաձորի «Դու մենակ չես» կանանց աջակցման կենտրոնին, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամին, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ին և «Ժողովրդավարության և անվտանգության հայկական կենտրոն» հիմնադրամին՝ իրենց անխոջ կամավոր աշխատանքի համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»