Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:13 17-10-2023

Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Մեցոլա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, համատեղ ասոլիսով է հանդես եկել ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Ռոբերտա Մեցոլան նշեց, որ անվերապահ աջակցություն են հայտնում Հայաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանային անխախտելիությանը:

«Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղ բանակցությունների վրա, կոչ ենք անում հարգել հայերի իրավունքներն ու անվտանգությունը ԼՂ-ում։

Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվող հայերի համար միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանն ու հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմքում ունենալով ՀՀ-ի ու Ադրբեջանի անկախության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչումը»,- ասաց Մեցոլան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից