Արտաքին 2 տարի առաջ - 10:14 17-10-2023

Հայտնի է Բելգիայում շվեդ երկրպագուներին սպանողի ինքնությունը. նա փախստական է

Հոկտեմբերի 16-ի երեկոյան Բրյուսելի կենտրոնում Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիա-Շվեդիա խաղից առաջ (1:1, ընդմիջմանը դադարեցված) շվեդ երկրպագուների վրա կրակ բացած տղամարդու ինքնությունը պարզվել է, հայտնում է La Derniere Heure-ը։

Հարձակվողի անունը Լասուեդ Աբդեսլամ է, նա ծագումով թունիսցի է։ Ըստ աղբյուրի՝ նա ապաստան հայցող է, ունի մի քանի տեսակի զենք։

Հարձակվողը հանդես է գալիս Սլայեմ Սլումա մականունով և տեսանյութ է տարածել, որտեղ նա բացատրել է՝ վրեժ է լուծել՝ սպանելով շվեդական մարզաշապիկներով երեք մարդու։ Հարձակվողը հայտարարել է նաև, որ կապ ունի Իսլամիստական ահաբեկչական խմբավորման հետ:

Հաղորդվում է, որ նեոնային բաճկոնով մարդասպանը դեռ ազատության մեջ է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելում երկուշաբթի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցելո, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել։ Զոհերը Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներն էին, նրանք հավաքականի համազգեստով են եղել։ Ենթադրվում է, որ նրանք Շվեդիայի քաղաքացիներ են եղել։

Ահաբեկչությունից հետո անցորդների ուղղությամբ կրակ բացած անձը տեսագրություն է հրապարակել՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից