Մամուլ 3 տարի առաջ - 08:03 17-10-2023

Անդրանիկ Թևանյանը մանդատից կհրաժարվի, իսկ Փոստանջյանին պարտադրում են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են՝ վերցնե՞լ, թե՞ հրաժարվել ավագանու մանդատներից։ Ուրբաթ օրը որոշել են, որ պետք է վերցնեն, այդ մասին կհայտարարեն այսօր կամ վաղը։ Սակայն ինքը՝ Թեւանյանը, կհրաժարվի ավագանու մանդատից: Նա կարծում է, որ ամոթ է՝ հրաժարվել պատգամավորի մանդատից, բայց վերցնել ավագանու մանդատը։ Իհարկե, այլ փաթեթավորում կտրվի, թե Թեւանյանը, ըստ էության, իրագործել է ամբողջական իշխանափոխության իր ծրագրի առաջին փուլը` ՔՊ-ն Երեւանում իշխանություն չունի, բայց պետք է շարունակել սկսած գործը՝ ավագանին քաղաքապետարանում կռիվ կտա իշխանության դեմ, ինքը` այլ ճակատում։

Մենք տեղեկացանք նաեւ, թե դաշինքում պնդում են, որ Զարուհի Փոստանջյանն էլ հրաժարվի մանդատից, քանի որ կարծում են, որ նա պրոբլեմներ է ստեղծում ընդդիմադիր դաշտում: Վկան՝ Սերժ Սարգսյանի տիկնոջ հետ կապված վերջին սկանդալը։ Թե ինչ որոշում կընդունվի այս մասով, դեռ պարզ չէ։

Քաղաքապետարանի մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ «Մայր Հայաստան» դաշինքից 2 հոգի՝ Դուստրիկ Մխիթարյանը եւ Ադրինե Ավագյանը, մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, երկուսն էլ Վազգեն Մանուկյանի կուսակից-համախոհներն են։ Խմբակցության ղեկավար կդառնա Մանուկ Սուքիասյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան