Ներքին 2 տարի առաջ - 15:55 16-10-2023

Արցախցիների 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային 1 մլն միանվագ աջակցություն կտրամադրվի՞

Հայաստանի Կառավարության որոշմամբ մինչև 2025 թվականը ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է 1 միլիոն դրամական աջակցություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո տասնյակ հազարավոր ընտանիքներ են բռնի տեղահանվել և տեղափոխվել Հայաստան, հարց է առաջանում՝ արդյո՞ք որոշումը գործելու է նաև նրանց համար, թե՞ Հայաստանի ներկայիս իշխանությունը ասելու է, որ ընտանիքի առաջին 2 կամ հաջորդ երեխաները Արցախում են ծնվել և օրենքի սահմաններում չեն տեղավորվում։

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց․ «Հարցը դեռևս քննարկման փուլում է»։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող կարգի համաձայն երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը հետևյալն է.

1-ին երեխայի ծնվելու դեպքում` 300 հազար դրամ,
2-րդ երեխայի ծնվելու դեպքում` 300 հազար դրամ,
3-րդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ,
4-րդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ,
5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն 500 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում