Ավելին 3 տարի առաջ - 15:28 16-10-2023

Մահացել է «Բրեմենյան երաժիշտների» կոմպոզիտոր Գենադի Գլադկովը

Հոկտեմբերի 16-ին կյանքից հեռացել է խորհրդային, ռուս կոմպոզիտոր Գենադի Գլադկովը: Նա 88 տարեկան էր։

Գենադի Գլադկովը հայտնի է որպես կինոերաժշտության կոմպոզիտոր, գրում է ՏԱՍՍ-ը:

Կոմպոզիտորի երաժշտությունը հնչում է Ալեքսանդր Սեռիի «Հաջողության ջենթլմենները», Իգոր Ուսովի և Գենադի Կազանսկիի «Մաշայի և Վիտյայի ամանորյա արկածները», Մարկ Զախարովի «12 աթոռ», «Սովորական հրաշք» և շատ ուրիշ ֆիլմերում:

Նա նաև երաժշտություն է գրել շատ հայտնի մուլտֆիլմերի համար։ Դրանցից են «Փոքրիկը և Կառլսոնը» «Բրեմենյան երաժիշտները», « Բրեմենյան երաժիշտների հետքերով», «Ինչպես էին առյուծի ձագն ու կրիան երգում»-ը:

Ընդհանուր առմամբ, կոմպոզիտորը երաժշտություն է ստեղծել ավելի քան 100 գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի համար։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում