Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:59 15-10-2023

Բաքվում պահվող Արցախի ղեկավարության վերադարձը Հայաստան պետք է օրակարգային խնդիր դառնա․ Օսկանյան

Մենք՝ ինքներս, Արցախի հարցին տեր չենք կանգնում, արցախահայության այսօր Հայաստանում գտնվելու փաստը վերածվել է նրանց առօրյա խնդիրների լուծմանը եւ ոչ թե նրանց հայրենադարձությանը: Այս մասին իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Երբ հետեւում ես ՀՀ վարած իշխանություններին, նրանց վարած քաղաքականությանը, ընդդիմության արած հայտարարություններին, վարվելաոճին, ինչ-որ տեղ նաեւ հայկական լրահոսին, ստանում ես այն տպավորությունը, որ Արցախի հարցը տրվում է մոռացության: Եւ իրոք, երբ այսօր աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից բացի կենտռրանացած է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի վրա, Արցախի հարցը շատ արագ կարող է տրվի մոռացության եւ այդ էջը առհասարակ փակվի: Գոնե մենք՝ ինքներս, այդ հարցին տեր չենք կանգնում, արցախահայության այսօր Հայաստանում գտնվելու փաստը վերածվել է նրանց առօրյա խնդիրների լուծմանը եւ ոչ թե նրանց հայրենադարձությանը: Հետաքրքրականը այն է, որ հենց Իսրայելում, այս ծանր իրավիճակում, թերեւս զուգահետռներ է անցկացվում Ղարաբաղի եւ Գազայի հարցերի միջեւ եւ համեմատում են Արցախի հետ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը խոսում է, որ Ֆրանասիան պատրաստ է արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բերել անվտանգության խորհուրդ ՄԱԿ-ի, վերջերս տեղի ունեցավ եվրոխորհրդարանի բանաձեւի ընդունում, որն անդրադառնում է այդ հարցին, թերեւս կա միջազգային աջակցություն այս հարցում, բայց եթե մենք ինքներս տեր չկանգնենք այս հարցին, մենք ինքներս այս հարցը չբարձրացնենք, հավատացեք, շատ արագ նրանք էլ կհրաժարվեն եւ այս հարցը կտրվի մոռացության եւ մենք կմոռանանք առհասարակ, որ գոյություն է ունեցել նման հարց: Հատկապես, որ ՀՀ իշխանությունները, ես չեմ կասկածում, որ պատմության գրքերից այս ամբողջ հարցը կհանեն եւ մոռացության կտան առհասարակ»,-ասաց Օսկանյանը՝ նշելով, որ սա մենք պետք է թույլ չտանք, քանի որ այն մեր արժանապատվության խնդիրն է, մեր հայրենիքի, արցախահայության խնդիրն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան