Ներքին 3 տարի առաջ - 18:07 15-10-2023

Մենք մեռնելու իրավունք չունենք, քանի մեր ձեռքով չենք բարձրացրել Արցախի դրոշը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն։ Փառք Քո Հերոս զավակներին, որ ազատագրեցին Սուրբ երկիրը թշնամու կապանքներից, փառք մեր ժողովրդին, որ իրենց նվիրական պայքարով ու աշխատանքով շենացրին հողը հայրենի, կերտեցին բանակ` հաղթական զենքով։

Ընդամենը մեկ չարագործ, մահաբեր, կեղտոտ, անդաստիրակ, տգետ, արյունասեր խելագար իր փոքրաթիվ հանցախմբով կարողացավ զանգվածային խաբեությամբ տիրանալ մեր ժողովրդի իշխանությանը և գողանալ մեզնից մեր հայրենիքը, մեր հաղթանակները, մեր երազանքները։

Այս հանցանքը ներում չունի, դրա պատիժը չի ուշանալու և արժանի է լինելու։ Այս պատժի արդարության ձեռքերը հասնելու են այս հանցանքի բոլոր մասնակիցներին, բոլորին անխտիր։ Արդարացման հույս ոչ ոք չպետք է ունենա։

Մենք մեռնելու իրավունք չունենք, քանի մեր ձեռքով չենք բարձրացրել Արցախի Հանրապետության պետական դրոշը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։

Փառք Արցախի Հանրապետությանը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում