Ներքին 3 տարի առաջ - 21:10 14-10-2023

Արարատի մարզում Renault Logan-ը բախվել է «դարոժնի կատոկ»-ին. կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, Renault Logan մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «դարոժնի կատոկ»-ին, որն օգտագործվում է ասֆալտապատման աշխատանքների ժամանակ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու նշված հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարողները, ովքեր վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև՝ որ ընկերությանն է պատկանում «դարոժնի կատոկ»-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»